Հռոմի պապն օրհնեց Գյումրու հրապարակում հավաքվածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիում է: Նա Վարդանանց հրապարակում լատինական ծեսով Սուրբ Պատարագ է մատուցում:
Արարողության համար հատուկ կառուցվել է 26 մետր երկարությամբ խորան, որի գագաթին տեղադրված է 2 մետր բարձրությամբ խաչ: Պապից բացի, արարողությանը մասնակցում է 100 հոգևորական: Պատարագը մատուցվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ: Պատարագի հիմքում ընկած է հաղորդության սկզբունքը:
Հոգևոր երկու առաջնորդները նախ օրհնեցին հրապարակում հավաքված ժողովրդին և սկսեցին Սուրբ Պատարագը: