Հռոմի Պապին դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սրբազան Քահանայապետը հայ հոգևորականների ու կարդինալների ուղեկցությամբ եկեղեցու զանգերի ղողանջի ներքո ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Սրբազան Քահանայապետը հայ հոգևորականների ու կարդինալների ուղեկցությամբ եկեղեցու զանգերի ղողանջի ներքո ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորեցին երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով, նաև Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու սպասավորները:
Մայր Տաճար են եկել նաև հավատացյալներ, ովքեր ցանկանում են տեսնել Հռոմի պապին՝ ստանալ նրա օրհնությունը:
Սրբազան Քահանայապետը Մայր Աթոռում համբուրեց սուրբ խաչն ու ավետարանը,: Հոգևոր երգչախմբի մասնակցությամբ անցկացվեց Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն: