Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանը նվագելու է Երևանում

Հայերն այսօրը «Թումո» կենտրոնից տեղեկանում է, որ «Թումոյի» հնգամյակին այս տարի Իսպանիայից Հայաստան է հրավիրվել աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիքյանը:

Ըստ ավանդության, «Թումոյի» տարեդարձի առթիվ կենտրոնն ամեն տարի բացօթյա համերգ է կազմակերպում: Արա Մալիքյանը Հայաստան է ժամանալու իր խմբի հետ: Համերգը տեղի է ունենալու հուլիսի 31-ին:

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարը ծնվել է Լիբանանում, բնակվում է Իսպանիայում, հեղինակ է տասնյակ ձայնասկավառակների:

Scroll Up