Հայաստանում Հռոմի Պապը կփորձի նպաստել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտեցմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը հետ է պահել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին մեկ այցի շրջանակներում երկու երկիրն էլ այցելելու գաղափարից, հայտնում է Rome Reports–ը։

Հռոմի Պապը հունիսի 24-26–ը կայցելի Հայաստան, իսկ հոկտեմբերի սկզբին՝ Ադրբեջան եւ Վրաստան։

«Առաջիկա այցի ժամանակ Պապը կփորձի առճակատվել Կովկասյան տարածաշրջանում լարվածությանը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ թուլացնի այդ երկրի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունները։  Խոր Վիրապի եկեղեցուց Պապը կտեսնի հայ–թուրքական սահմանն ու Արարատ լեռը»,– գրում է պարբերականը։

«Պապի այցը ցույց է տալիս, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մոտ է բոլորին եւ հաստատում է, որ մեր եկեղեցիների միջեւ ոչ միայն բարեկամություն է, այլ նաեւ հավաքի եւ հարգանքի խորը հարաբերություններ»,–Արցախպրեսի փոխանցմամբ՝  ասել է Հռոմում Պապի հայկական քոլեջի ղեկավար հայր Գրիգոր Բադիչահը։

Scroll Up