Ախալքալաքում նշվեց Ուսուցչի տոնը

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվեց Ուսուցչի տոնը: Երգն ու պարը, ասմունքն ու բեմադրությունը ամբողջացրին օրվա խորհորդը: Կորյունի օրինակով՝ ԱԵկ-ի սաները մեծարեցին իրենց սիրելի ուսուցիչներին. Ուսուցիչներ, որոնք ոչ միայն կրթում, այլև արարում են վաղվա հայրենասերին ու գիտնականին, շինականին ու ուսուցչին:

Երբեք հնարավոր չէ գնահատել այն դերն ու նշանակությունը, որն ունի ուսուցիչը սերունդների դաստիարակության գործում: Եկե՛ք խոնարհվենք այն ուսուցիչնենի առջև, ովքեր իրենց հոգու լույսն ու ջերմությունը չեն խնայում իրենց սաների համար, ովքեր անտեսելով սեփական հոգսերն ու խնդիրները` նվիրումով իրենց գործն են կատարում, ովքեր արժանի են կրելու «ՈՒսուցիչ» վեհ կոչումը:

Միջոցառման ավարտին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ուսուցիչներին հանձնվեցին շնորհակալագրեր` հասրակական –դաստիարակչական գործունեության ծավալման համար:

http://akhaltskha.net/

Scroll Up