Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հարավային Օսիայի խորհրդարանականները պատրաստվում են առաջիկա նիստի ժամանակ քննարկել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից, հաղորդում է �?нтерфакс-ը:
«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանն էլ պետք է ճանաչի օս ժողվրդի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ: Սկզբունքայինն այն է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական համայնքի լիիրավ անդամ են, համայնքի շատ ներկայացուցիչներ կռվել են մեր հանրապետության ազատության և անկախության համար, մեր հետ միասին պատերազմական տարիների դժվարություններն են կրել, իսկ նրանց մի մասն այն հայերի ժառանգներն են, ովքեր փախել են ցեղասպանությունից»,- հայտնել են մամուլի ծառայության աշխատակիցները:
Նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Հարավային Օսիայի խորհրդարանում 2015 թվականին, բայց հայկական սփյուռքի կողմից պաշտոնական դիմումն ուղարկվել է միայն այժմ: