Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Սուսաննա Մկրտչյանը ներկայացրել է իր «Ծաղիկներ»-ը
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահը հունիսի 11- ին վերածվել էր գույնզգույն ծաղիկներով հրաշալի պուրակի՝ որտեղ փարթամորեն ներկայացվել էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի ռելիեֆային գեղանկարչության 35 նմուշներ:
Նկարչուհին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանն էր ներկայացել բարելեֆ աշխատանքներով, հիﬓականում «Ծաղիկներ» նկարաշարով: Կակաչներ, անմոռուկներ, քրիզանթեﬓեր, երիցուկներ, նատյուրմորտներ, որ դառնալով արվեստագետ նկարչուհու հոգու լույսը, սրտի ջերմությունն ու աշխարհը գեղեցկացնելու նրա անսահման ցանկությունը, ցուցանմուշներից փոխանցվում էր արվեստասեր հանդիսատեսին: Իսկ այդ հանդիսատեսը թբիլիսահայ մտավորականությունն էր. նկարիչներ ու արվեստի գործիչներ, գեղանկարչությունը սիրողներ և գնահատողներ, որ մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին ճանաչված ստեղծագործողի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին «Հայարտուն» կենտրոնից, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, բացելով ցուցահանդեսը և ներկայացնելով տաղանդաշատ նկարչուհուն, արժևորեց նրա ստեղծագործական լայնահուն ներկապնակը և գեղեցիկը ստեղծելու բնական տաղանդը: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բազմաոճ է Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունը: Նա կարող է միաժամանակ աշխատել տարբեր ուղղություններով. գեղանկարչություն, գրաֆիկա, նկար ﬔտաքսի վրա, թղթից կոլաժներ և այլն:
Անդրադարձ կատարելով ցուցադրված աշխատանքներին, նրա երևակայական աշխարհի, տեսանելին գեղարվեստական ﬔծ վարպետությամբ արտահայտելու տաղանդի մասին իրենց մտքերն արտահայտեցին նկարիչ- խեցեգործ Լևոն Օսիպովը, նկարչուհի Իրեն Օհանջանովան, հանդիսատես Սուսաննա Խաչատրյանը: Աշխարհի 36 երկրներում ցուցադրված շնորհաշատ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի սրտի ﬔծ փափագն էր իր ստեղծագործական աշխարհից մի փոքր մասնիկ ներկայացնել նաև Վրաստանի իր հայրենակիցներին: Մեծ պատասխանատվությամբ և առանձնահատուկ սիրով կազմակերպված ցուցահանդեսին նկարչուհին ներկայացել էր ընտանիքի անդաﬓերով, հույս հայտնելով առաջիկայում կրկին հանդիպելու Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության հետ: Տիկին Սուսաննան երախտագիտության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեﬕ առաջնորդին, «Հայարտուն» կրթա- մշակութային և երիտասարդության կենտրոնին` ընդունելության համար և կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին նվիրեց Հենրիկ Իգիթյանի հեղիմակությամբ «Ջաջուռեցի Մինասը» ալբոմը:
Ցուցահանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեﬕ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մշակութային այն մտածելակերպը, որն այնքան անհրաժեշտ է երկրի, քաղաքի, շրջանի զարգացման համար և գնահատանքի խոսքեր ուղղեց շնորհաշատ ստեղծագործողին նրա բարձրարվեստ գործերի, նաև կազմակերպչական այն ﬔծ ունակության համար, որի շնորհիվ հիﬓադրվել և գործում է Գյումրու գեղագիտության կենտրոնը, դառնալով բազում սերունդների գեղագիտական կրթության ﬕ օջախ: Սուսաննա Մկրտչյանի ցուցանմուշները քանդակի ու գեղանկարչության յուրօրինակ սինթեզ լինելով, նաև անսխալ կատարված սկզբունքորեն բարդ և աշխատատար ﬕ գործընթացի հրաշալի կտաﬖեր են»։