ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/4363528145_6f1ef17683_b-2-1.jpg)
Հարգելի´ տիկին Հակոբյան,
Շնորհավորում եմ Սփյուռքի նախարարության 5-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայաստանից դուրս բնակվող միլիոնավոր հայերի համար այն եզակի կառույց է:
Արժեքավոր են նախարարության մտահոգությունները, հոգատարությունը, մարտահրավերներն ու ներդրումները սփյուռքահայերի նկատմամբ: Հատկապես բարձր եմ գնահատել 2011թ. Ձեր այցը Ջեֆերսոն տարրական դպրոց: Այդ այցի ժամանակ մեր աշակերտներն ու ծնողները զգացին կապը և ակնհայտ գործակցությունը Հայաստանի հետ:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և նախարարության ողջ աշխատակազմին: Մաղթում եմ, որ է´լ ավելի ուժեղանաք, որպեսզի կարողանաք օգնել աշխարհասփյուռ հայությանը:
Հարգանքներով՝
Նայիրի Նահաբեդեան
Գլենդել քաղաքի Կրթական խորհրդի նախագահ