Համշենահայ կինոռեժիսորի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մոնրեալի փառատոնում

Մոնրեալում կազմակերպված թուրքական ֆիլմերի փառատոնում լավագույնն է ճանաչվել համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, մրցանակ ստացած համշենահայ Օզջան Ալպերը, ելույթ ունենալով փառատոնի ժամանակ, մասնավորապես նշել է. «Եթե այս աշխարհում, երբ գրեթե բոլորը անտուն և անտեր են մնացել, աքսորյալ ու գաղթական դարձել, հանդիսատեսը դեռ կարողանում է «Քամու հիշողությունների» հերոսներից Արամի հետ միասին անցյալին նայել, թերեւս ամեն բան կորած:

 Քանզի թե Թուրքիայի տարածքներում, թե Մերձավոր Արեւելքում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար չափով չենք կարողացել առերեսվել անցյալ դարերում կատարված դեպքերի հետ և, որպես մարդկություն, բավականաչափ չենք խրատվել դրանցից: Մաղթում եմ, որ այլեւս ոչ թե աքսորների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին ֆիլմեր ստեղծենք: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ներդրում են ունեցել այս ֆիլմի ստեղծման գործում, ինչպես նաև` այս մրցանակն ինձ արժանացրած Ընտրող հանձնաժողովին»:

Scroll Up