Պայթյուն Ստամբուլում. կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլում ոստիկանական ﬔքենայի անցնելու ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից 8-ը` ոստիկան: Թուրքական «Դողան» լրատվաﬕջոցի տվյալներով զոհվել է ﬔկ, իսկ HaberTurk-ի տվյալներով` 2 քաղաքացի:
«Հուրիեթ»-ը հայտնում է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ եղանակով է պայթյունն իրականացվել, սակայն ականատեսների վկայությունների համաձայն` պայթեցվել է կայանած ﬔքենան:
Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, պայթյունի հետևանքով ﬖասվել են հարակից շինություններն ու ավտոﬔքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են:
Թուրքական իրավապահ մարﬕնները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ ﬕջոցներ են ձեռնարկել: