ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Մեծարգո Նախարար Տիկ. Հրանուշ Հակոբյանին և Սփյուռքի Նախարարության ամբողջ աշխատակազմին
Շնորհավոր 5-ամյակդ, Սփյուռքի նախարարություն:
Ամեն մեկ սփյուռքահայի համար, դռներն ու սիրտը բաց, օջախ Հայրենիքում:
Շնորհավոր 5-ամյա վաստակդ, սիրելի´ Տիկին Հրանուշ Հակոբյան.
Շնորհակալություն մտահղացումներով լի գործունեությանդ համար,
ծրագրերի փայլուն իրագործմանդ համար, պարզ ու ջերմ, հյուրընկալ ու ազնվաբարո էությանդ համար.
5 տարի՞… դժվար է հավատալ….
Ընդամենը 5 տարի և այսքան հսկայածավալ աշխատանք,
այսքան բազմազան ծրագրերի իրականացում, Սփյուռք-Հայրենիք կապի այսքան խորացում:
ԱՐԻ ՏՈՒՆ, հա´յ փոքրիկ, մանկությանդ ամառները Հայրենիքիդ մեջ ապրիր.
ԱՐԻ ՏՈՒՆ, հա´յ պատանի. աշխարհով մեկ սփռված հասակակիցներիդ հետ Հայրենիքիդ մեջ հանդիպիր, Հայրենիքիդ աստղազարդ գիշերները վայելիր.
ԱՐԻ ՏՈՒՆ, հայ գրո´ղ ու ուսուցի´չ, լրագրո´ղ ու արվեստագե´տ, գիտելիքներդ տո´ւր և նոր իմացությամբ վերադարձի´ր.
ԱՐԻ ՏՈՒՆ, աշխարհի տարբեր ծայրերում ապրող, սակայն սիրտդ Հայաստանու մ պահ տված հայ.
Դու այստեղ սպասող ունես, դու այստեղ քո դեսպանատունը ունես, քո խոսքն ու զրույցը, քո մտահոգությունն ու բողոքը, քո գոհունակությունն ու կարոտը հասկացող ունես: Այստեղ ուրախ են քեզ տեսնելու, քեղ հետ բարեկամ դաոնալու:
Սփյուռքահային տուն կանչող այսպիսի ջերմություն, այսքան սրտանց կանչ, հյուրընկալությունն էլ այնքան մարդամոտ, որ մեկ անգամ եկողը վերադառնում է՝ դարձյալ գալու փափագով միայն:
Օրհնվի 5-ամյա գործունեությունդ, Սփյուռքի´ նախարարություն, թող հարատև լինի հայրենանվեր գործդ և ամենակարևորը՝ ՝ շարունակվի այնպիսի ուժ ու կորովով, ինչպիսին որ այսօր է. քանզի ավելի լավ գործունեություն հնարավոր չէ պատկերացնել:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ´Ն
Սիրով և լավագույն մաղթանքներով՝
Կարինե Քոչարյան
«Սփյուռքի ձայն» հեռուստաալիք, Նյու Յորք