Հայոց Եռագույնը՝ Էվերեստի գագաթին
Մայիսի 22-ին ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը բարձրացել է Էվերեստի գագաթն ու իր նվաճումը նվիրել հայ ժողովրդին:
«Ես աշխարհի ամենաբարձր գագաթին եմ: Ես դա արեցի. արեցի աշխարհի բոլոր հայերի և ինձ համար: Մեր գործը երբեք չի մահանում. մենք հիշում ենք և պահանջում: 1915 թվականի ապրիլի 24-ը մենք երբեք չենք մոռանում, չենք մոռանում նաև 1,5 միլիոն անմեղ զոհերին: Թող ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ հզոր է հայ ազգը»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Խաչադուրյանը, որը Էվերեստի գագաթին բարձրացրել է Հայոց Եռագույնը: