Տեղի կունենա Էդուարդ և Ամալյա Վարդանյանների գեղանկարների ցուցահանդեսը

Հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միության դահլիճում տեղի կունենա Էդիկ և Ամալյա Վարդանյանների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը», ցուցահանդեսի աջակիցներն են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Հայ կանանց միջազգային ասոցիացիան, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան, Հայաստանի նկարիչների միությունը և Արտ-Կովկաս տարածաշրջանային ասոցիացիան (ArtCaucasus):

Էդիկ Վարդանյանը Հայաստանի ամենից ինքնատիպ և վառ գեղանկարիչներից է:

70-ամյա հոբելյանին նկարիչը ներկայացնում է իր ստեղծագործունեությունը, որն անկրկնելի է և ճանաչելի:

Իր ստեղծագործություններում Էդիկ Վարդանյանը հնչել է ստիպում անցյալին, ասես ինչ-որ չոչնչացվող, երանելի, հեքիաթային հիասքանչ մի բան, միաձուլելով այն ժողովրդի կյանքին, ուր օջախի ջերմությունն ընկալվում է որպես օրհնյալ, և որտեղ չի կորսված բնության հետ միասնության զգացումը: Սա նրա արվեստի հենքն ու օդն է:

Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված են լակոնիկ, վրձնի ոճաորված ճշգրիտ և սահուն շարժումներով: Տիրապետելով գույնի ինչ-որ հեթանոսական զգացմամբ, ստվերա-ուրվագծային նկարով նա պահպանում է իր կերպարներում նրանց բնորոշ վարքագիծը, շարժումները, կեցվածքը:

Նկարչի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Անգլիայի, Սիրիայի, Կանադայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է 1946 թ-ին, Հայաստանի Թալին քաղաքում:

1976 թ-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1977 թ-ից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների:

1978 թ-ից դասավանդում է Երևանի պետական Գեղարվեստի ակադեմիայում:

1982 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

1995-2008 թթ-ին եղել է Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան:

1992 -թ-ից` դոցենտ:

2004 թ-ից` պրոֆեսոր:

2006 թ-ին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

2012 թ-ից  առ այսօր Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է:

Էդուարդ Վարդանյանի ստեղծագործությունների հետ համատեղ ցուցադրության են ներկայացվել նրա դստեր` նկարիչ, կոչմամբ` գրաֆիկ Ամալյա Վարդանյանի աշխատանքները: Նա բացել է մի շարք անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և Ֆրանսիայում: Հաջողությամբ աշխատում է գրքի գրաֆիկայի ասպարեզում:

IMG_5038_ts1323253041 IMG_5091_ts1323253042

Scroll Up