Հայոց ցեղասպանությանը նվիրված բաց դաս՝ ԱՄՆ Սուրբ Էլիզաբեթ քոլեջում
ԱՄՆ Մորիս քաղաքում գտնվող Սուրբ Էլիզաբեթ քոլեջի Հոլոքոսթի և ցեղասպանության կրթության կենտրոնում մայիսի 10-ին անվճար կրթական ծրագիր կմատուցվի, որը կրում է «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ. հիշելով հանուն ապագայի» խորագիրը:
Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Morris News Bee-ն: Ծրագրի շրջանակում հարցի շուրջ կխոսեն Հայոց ցեղասպանության թեմայով մասնագետներ` Լոս Անջելեսում Աﬔրկայի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բերենբաումը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: Մասնագետների կողﬕց թեման ներկայացնելուց հետո կցուցադրվի «1915» ֆիլմը, որին կհաջորդի քննարկումը ֆիլﬕ սցենարիստ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի հետ: