«Մարսելի» երկրպագուները մարզադաշտում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը . լուսանկարներ

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում «Մարսելը» ընդունել էր «Լորյան» թիմին:
«Հայերն այսօրը՝ հղում կատարելով sports.ru կայք-էջին, հայտնում է, որ խաղից առաջ «Մարսելի» երկրպագուները մարզադաշտում փոքրիկ «ներկայացում» են կազմակերպել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
Խաղից հետո «Մարսելի» պաշտպան և Հայաստանի հավաքականի խաղացող Գաել Անտոնյանը շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին այս քայլի համար:
Հավելենք, որ խաղը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: