Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ-Արամեան վարժարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ-Արամեան վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին եկել տեսնելու Մայր Հայրենիքի պատմամշակութային վայրերը և մասնակցելու Հայոց ցեղասպանության  101-րդ տարելիցի միջոցառումներին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմ ու անմիջական զրույց ունեցավ ալֆորվիլահայ երեխաների հետ՝ խոսելով Հայրենիքի,  հայ լինելու խորհրդի, հայոց պատմության կարևոր դրվագների, հայ մշակույթի մեծերի, հայրենասիրական այլ թեմաների շուրջ:

 Այնուհետև, երեխաները հանդես եկան Հայաստանին ու հայոց լեզվին նվիրված բանաստեղծությունների ու երգերի կատարումներով:

 Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վարժարանին նվիրվեցին Սփյուռքի դպրոցների համար նախատեսված դասագրքեր և ուսումնաօժանդակ նյութեր:

 2

Scroll Up