Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/բոստոն.jpg)
Շաբաթ երեկոյան՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին, մատուցված հիշատակի պատարագի ժամանակ հայկական դուդուկի հնչյունները պարուրեցին Բոստոնի Սուրբ Խաչ եկեղեցին:
Այս մասին Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է «Bostonglobe» պարբերականը:
Շոն Պ. Օ’Մոլլիի գլխավորությամբ մատուցված էկումենիկ ծառայության շնորհիվ Բոստոնի թեմը առաջին անգամ պաշտոնապես հիշատակման արարողություն է իրականացրել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Շատ կարևոր է, որպեսզի մենք թույլ չտանք Ցեղասպանության իրողությունները կորչեն անէության մեջ»,-նշել է Կարդինալ Շոն Պ. Օ’Մոլլին՝ դիմելով պատարագին մասնակցող շուրջ 800 ներկաներին:-«Մեկ և կես միլոն կյանքերը չեն մոռացվել: Նրանց մարտիրոսվելու պտուղը այն մեծ սերն է, որը միավորում է մեզ բոլորիս»: