ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է. հրադադարի համաձայնագիրն անժամկետ բնույթ է կրում

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ռուսական կողմը առաջնորդվում է նրանով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը եւ 1995 թվականի ղարաբաղյա հակամարտությունում հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ նախկինի պես կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը։  Դա սկզբունքային դիրքորոշում է, որն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ «եռյակի» ընդհանուր մոտեցմանը։ Այն շարադրված է եղել  ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որը ս.թ. ապրիլի 12-ին հղվել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Scroll Up