Հոնոլուլուն ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոն Հոնոլուլու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ասպարեզ պարբերականի ֆեյսբուքյան էջից:
Հավելենք, որ ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը մարտի 29-ին, ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը: