Ծաղկող օազիս` ի հեճուկս հակամարտության. The New York Times-ի անդրադարձը Արցախին

Ամերիկյան The New York Times պարբերականի հոդվածագիր Անդրյու Կրամերը հեղինակավոր թերթում հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության ու տպավորությունների մասին։
Կրամերը նախ նկարագրում է ղարաբաղյան գեղատեսիլ բնությունը, ծաղկած դեղձենիները՝ հեռվում փայլատակող լեռների սպիտակ գագաթների ֆոնին, «Արմենիա» հյուրանոցը, որն, ինչպես ինքն է բնորոշում, ծառայում է հավաքատեղի աշխարհի տարբեր ծայերից ժամանած մարդկանց համար, որոնց միավորում է մեկ ընդհանրություն` հայերեն խոսքը։
«Ղարաբաղը բնօրրան է Հայաստանի համար»,-տեղի թիվ 3 դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանին է մեջբերել աղբյուրը։
Հեղինակը արձանագրում է, որ հետխորհրդային հակամարտության թոհ ու բովով անցած քաղաքների մեջ Ստեփանակերտն իր 50 հազար բնակչությամբ բականանին աշխույժ քաղաք է։
«Ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի հետ բախումների ընթացքում պատերազմական շնչով ողողված քաղաքում տեսանելի են սփյուռքի մեծահարուստների խնամքն ու ուշադրությունը. բլրի վրա նոր հոսպտիալ, դեպի քաղաք տանող ասֆալտապատ ճանապարհ», – թվարկում է հոդվածագիրն ու ավելացնում, թե հայ աշխարհասփյուռ համայնքի կողմից հատկացվող աջակցությունը «մետրոպոլիտենի աննկարագրելի շունչ է հաղորդում Ղարաբաղի փոքրիկ հանրապետությանն ու նրա մայրաքաղաքին»։
Կրամերի դիտարկմամբ, Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցության զգալի հատվածը գալիս է դրսի մեծահարուստներից, դրանց թվում Կալիֆոռնիայից մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, ձկնաբուծարան հիմնված շվեյցարահայ գործարար և այլոք։ Նշվում է, թե Կալիֆոռնիան ու ևս վեց ԱՄն նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, չնայած դաշնային մակարդակով, ինչպես և որևէ այլ պետության կողմից տեղաշարժ չկա։
Անդարդառնալով հետխորհրդային հակամարտություներին, Կրամերը նշում է, թե ռուսական արտաքին քաղաքականությունը կարևոր բաղկացուցիչ է դրանցում։
«Ռուսաստանի համար հարևան Վրաստանում, Մոլդովայում և վերջերս նաև Ուկրաինայում սառեցված հակամարտությունները նորանկախ կառավարությունների ժողովրդավարական նկրտումները ճնշելու լծակ են հանդիսանում, Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության տարածումը կանխելու համար, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը, լինելով այդ հակամարտություններից ամենահինը, առանձնանում է էթնիկ խոր ատելությամբ, ինչպես նաև սփյուռքի եկող աջակցությամբ, ինչը հուշում է, որ Ղարաբաղը, որին Հայաստանում անվանում են Արցախի Հանրապետություն, Մոսկվայի կամակատարը չէ», – panorama.am-ի փոխանցմամբ՝ նշում է Կրամերը։
Հեղինակը խոսքով, հակամարտության հարցում Ռուսաստանն առավել հակված է հայկական կողմի մոտեցումներին, և չնայած այդ հանգամանքին, զենք է վաճառում երկու կողմերին էլ; Կրամերը պատմում է, թե Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը ապրիլյան պատերազմական օրերին վերածվել էր երիտասարդների ու տարեցների հույզերի արտահայտման կենտրոնատեղի, երբ փողոցող սլացող ամենագնացները զինվոր նկատելիս արգելակում էին ու տեղափոխում։
«Այս քաղաքի փողոցներում ցանկացած տղա անգիր գիտի երկու թիվ, սեփական տարիքն ու կալաշնիկով տեսակի ինքնաձիգը քանդել հավաքելու ժամանակը` հմտություն, որն ուսուցանվում է դպրոցներում 13 տարեկանից»,- գրում է Կրամերը, նշելով, թե նույն սկզբունքով աղջիկները սովորում են առաջին օգնություն հատկացնելու կանոնները։
«Թիվ երեք միջնակարգ դպրոցի պատերին փակցված աշակերտական նկարները պատկերում են անդադար մարտեր, այն ինչ աշակերտները տեսել են ողջ կյանքում` տանկ լեռնապատկերի ֆոնին կամ տղամարդ զենքը ձեռքին քայլելիս», – գրում է հեղինակն ու մեջբերում աշակերտներից 14-ամյա Դավիթի հետ իր զրույցը. «Հարցրեցի, թե ում դեմ է կռվելու չորս տարի անց, երբ բանակ զորակոչվի, զարմացական հայցքով ուսերը թոթովեց. «Մեր հարևանի, իհարկե»: