Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Սիդնեյում ու Մելբուռնում

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Ավստրալիայի Հայոց ցեղասպանության Ոգեկոչման միացյալ հանձնախումբը հրապարակել է Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, որոնք պետք է տեղի ունենան Սիդնեյում ու Մելբուռնում:

Ապրիլի 22-ին՝ մոմավառություն Մելբուռնում

Ապրիլի 23-ին՝ դասախոսություն Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակման վերաբերյալ Մելբուռնում (դասախոսությունը ներկայացնելու է Վիգեն Բաբկենյանը)

Ապրիլի 24-ին՝ քայլերթ՝ Սիդնեյում, հանուն արդարության

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն Չատսվուդի Հայկական Առաքելական եկեղեցիում

Ապրիլի 24-ին՝ դասախոսություն Ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ (պրոֆ. Պիթեր Սթենլի)

Ապրիլի 30-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակում Ռայդում

Մայիսի 17-ին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման վերաբերյալ դասախոսություն Սիդնեյում  (դասախոսությունը ներկայացնելու է Վիգեն Բաբկենյանը):

Scroll Up