Թավջութակահար Արմեն Անտոնյանի բարեգործական համերգը Կիևում

Կիևում փայլուն հաջողությամբ, բարեգործական համերգով , ելույթ ունեցավ հայտնի իսպանահայ երաժիշտ, թավջութակահար Արմեն Անտոնյանը: Ծնունդով գյումրեցի, Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ , երիտասարդ երաժշտի տաղանդը 25 տարի առաջ գնահատեց Ալեքսանդր Վայնրոտը, որն և հետագայում նրան ժառանգեց իր խորն ու գեղեցիկ հնչողությամբ թավջութակը: Կիևի Իվան Ֆրանկոյի թատրոնի բեմահարթակում կայացած համերգի հասույթն ամբողջովին կփոխանցվի զինվորական հիվանդանոցին: Մեր հայրենակիցը մեծանուն կոմպոզիտորների ՝ Բախ, Հենդել, Վիվալդի, Սեն-Սանս, Վիլլա-Լոբոս, Ֆալյա, Պյացոլլա ևայլն ստեղծագործությունները հնչեցրեց անմահ Կոմիտասի «Կռունկի» անգերազանցելի կատարումից հետո:
Ամեն մի ստեղծագործության ավարտը՝ դա բուռն ծափահարություններն էին: Ունկնդիրները հիացած էին, առավել հիացած էինք մենք՝ հայերս, երբ մեծանուն երաժիշտն ողջունեց , իսկ վերջում հրաժեշտի խոսքն ասեց հայերեն և ուկրաիներեն: Այդ ջերմությունից սրտիդ տրոփումն անգամ կարող էիր լսել: Հուսով ենք, որ հայ թավջութակահարը դեռ երկար տարիներ իր ելույթներով հաճույք կպատճառի երաժշտասերներին:
Ռուզաննա Մարտիրոսյան
kievao.com