Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/183.jpg)
Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Նախարարը կարևորեց Սփյուռքում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելը և հանձնարարեց նպաստել Արցախի պաշտպանության բանակին և տուժած բնակչությանը աջակցելու գործում սփյուռքյան կառույցների ու կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կյանքի կոչելուն, աշխատել՝ դրսևորելով հետևողականություն, սերտորեն համագործակցելով Սփյուռքի հետ:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Սփյուռքի կառույցների ու կազմակերպությունների, համայնքների կողմից իրականացվող միջոցառումներն ու ձեռնարկները, զեկուցեցին ցուցաբերած հումանիտար օգնության և ֆինանսական աջակցության մասին:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները: Քննարկվեցին նախարարության ծրագրերը համայնքներում տեղայնացնելու, և առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Տրվեցին նոր հանձնարարականներ, դրանք ժամանակին, արդյունավետ ու հետևողականորեն կատարելու ցուցումներ: