Միակ հայի բողոքի ակցիան Ռուսաստանի ԱԳ նախարարության մոտ

«Գտնվեց այն միակ հայը, ով կարողացավ իր դժգոհությունն արտահայտել Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության առնչությամբ». ահա այս բովանդակությամբ գրառումներով այսօր սոցիալական ցանցերում շրջանառվում էր այն լուսանկարը, որտեղ հայ երիտասարդը միայնակ՝ պաստառը ձեռքին բողոքի ակցիա էր անցկացնում ՌԴ արտգործնախարարության շենքի առջեւ: «Ռադիոլուրը» կապ է հաստատել Վախթանգ Սարկիսյանի հետ, ով մեզ տեղեկացրել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների հանդեպ առայժմ որեւէ ճնշումներ եւ մտահոգող քայլեր չեն իրականացվել:

Բողոքի լուռ ակցիան տեւել է 35-40 րոպե, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է Վախթանգ Սարկիսյանը:

Scroll Up