Հոգեհանգստյան արարողություն Պլովդիվում՝ ի հիշատակ Արցախում նահատակված հայ զինվորների
Ապրիլի 10-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ապրող հայերը՝ գլխավորությամբ վարդապետ Իսահակ Պողոսյանի և հայր Հրաչ Մուրադյանի, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մասնակցել են հոգեհանգստյան արարողության՝ ի հիշատակ բոլոր քաջարի ռազմիկների հոգիների հանգստության, որոնք մահացել են ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ժամանակ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Պլովդիվի հայկական համայնքից:
Պատարագից հետո մոմավառություն է կատարվել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Գովասանքի ու հպարտության խոսքերով ելույթ են ունեցել վարդապետ Իսահակ Պողոսյանը և դոկտոր Աղավնի Գևորգյանը: Խաչքարին ծաղկեփնջեր են զետեղվել ՀՀ պատվո հյուպատոսության եւ ՀՄԸՄ-ի կողմից: Համընդհանուր աղոթքից հետո մարդիկ մոմեր և ծաղիկներ են դրել խաչքարի մոտ:
Թող մեր միասնությունը և հոգևոր զորությունը հայ ազգին առաջնորդի դեպի խաղաղություն: