2016-ը կարևոր տարի է Իռլանդիայում հայկական եկեղեցու և հայ համայնքի համար

2016թ.-ը նշանակալի տարի է լինելու Իռլանդիայում հայկական եկեղեցու և հայ համայնքի համար, քանի որ Իռլանդիայի պատմության մեջ առաջին անգամ հայերը մասնակացել են Դուբլինի Սուրբ Պատրիկի տաճարում անցկացվող Սուրբ Պատրիկ պահապանի օրվան նվիրված արարողությանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Իռլանդիայի հայկական համայնքից:

Արարողութունը ուղեկցվել է իռլանդական երաժշտությամբ, ինչպես նաև ընթերցվել է Սուրբ Պատրիկի կյանքի վերաբերյալ պատմություններ: Միջոցառմանը ներկա էին  Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեոֆրի Ջեքսոնը, եպիսկոպոս Ռայմոնդ Ֆիլդը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ ինչպես նաև Դուբլինի ծխական խորհդի անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայր Պողոս Մանուկը նույնպես խոսել է Սուրբ Պատրիկի մասին, ինչպես նաև կելտական խաչերի և հայկական խաչքարերի նմանությունների մասին: Ուրախ և հետաքրքիր միջոցառման վերջում բոլոր ներկաներին նվիրել են թարմ երեքնուկներ:

Scroll Up