Բողոքի լուռ ցույց Կանադայում Ադրբեջանի դեսպանատան առջև

Ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ Կանադայի Արմեն Կարո երիտասարդական միության նախաձեռնությամբ՝ բողոքի լուռ ցույց կանցկացվի Կանադայում Ադրբեջանի դեսպանատան առջև: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են նախաձեռնության կազմակերպիչները:
Հարյուրավոր կանադահայեր են հավաքվելու դեսպանատան առջև, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն վերջերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած բռնարարքների դեմ և կոչ անելու՝ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան:
Այդ օրը Կանադայի ողջ հայ համայնքը միավորված՝ իրենց զորկացությունն են հայտնելու Արցախի ժողովրդին: