Ադրբեջանը տանկով կրակել է Շտապօգնության մեքենայի ուղղությամբ
Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողﬕց ապրիլի 6-ին շտապօգնության ավտոﬔքենա է խոցվել: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Սա ևս ﬔկ անգամ խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, ﬔնք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Շտապօգնության ավտոﬔքենան Ժնեևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է ﬕջազգային մարդասիրական բոլոր նորﬔրին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա փոխանցմամբ, անձնակազմը բարբախտաբար չի տուժել, խոցման պահին անձնակազﬕ անդաﬓերը գտնվում էին հեռու:
Ըստ Դավիթ Բաբայանի` այդ խոցումը կատարվել է դիտարվորյալ, ըստ երևույթին, ավտոﬔքենան թիրախավորել են անօդաչու սարքից ստացված տեղեկության հիման վրա: Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ գիշերը տեղ-տեղ հակառակորդը շարունակել է կրակել: «Ներկայում կարող ենք ասել, որ հարաբերական անդորր է»,-ասաց Դավիթ Բաբայանը: