Վաղը Ամստերդամում հայերը բողոքի ցույց կանցկացնեն

Ամստերդամի Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները ուրբաթ՝ ապրիլի 8-ի՝ ժամը 18-ին, Ամստերդամի Դամ հրապարակում հանրահավաք-ցույց կանցկացնեն, որտեղ կբարձրաձայնեն Ադրբեջանի սանձարձակ քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը:
Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները դատապարտում են ադրբեջանական զինված ուժերի հարձակումը եւ կոչ են անում հոլանդահայությանը մասնակցելու այս ցույցին, որպեսզի Սփյուռքը զորավիգ լինի Ղարաբաղի ժողովրդին և համայն հայության բողոքի ձայնը բարձրացվի ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։