Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ժամանակ հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/124.jpg)
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ֆեյսբուք սոցիալական կայքից: Ցույցը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 15.30-ին։
Վիեննայի Հայ դատի մարմինը կոչ է անում Վիեննայում ապրող բոլոր հայերին միանալ իրենց արդարացի բողոքի ցույցին՝ իրենց հետ բերելով Հայաստանի ու արցախի դրոշներ: