Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/842197.thumb_.jpg)
Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
«Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- նշել է Հակոբջանյանը:
Նա հայտնել է, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ: