Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա դա վերջանալու է Բաքվում Արցախի դրոշի ծածանմամբ. Դ. Բաբայան

Լեռնային Ղարաբաղում համեմատաբար կայուն է իրավիճակը, բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին ինչպիսին է սահմանին իրավիճակը:

«Արցախը կողմնակից է խաղաղ կարգավորման, սակայն եթե Ադրբեջանը պատերազմ սկսի ապա դա վերջանալու է Արցախի դրոշի ծածանմամբ ադրբեջանական Ռեյխստագի վրա»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում որևէ խուճապ չկա: «Իհարկե նման վիճակում կա անհանգստություն, բայց որևէ խուճապ չկա: Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր ապագան, մեր երեխաներին, իսկ Ադրբեջանցի բնակչությունը ում պետք է պաշտպանի, կոռումպացված Ալիևի՞ն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են: ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը, ինչպես նաև հայտնաբերել ու ոչնչացրել ադրբեջանական դիվերսիոն խումբ:

Scroll Up