Ավետիս Ահարոնյանի 150-ամյակը Արճիսի դպրոցում

Արճիսի միջն. դպրոցում մարտի 31-ին  նշվեց Ավետիս Ահարոնյան քաղաքական գործչի, հրապարակախոսի և գրողի 150-ամյա հոբելյանը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են դպրոցից:

Միջոցառման նպատակը մեր մեծերին ճանաչելը, հայրենասիրություն արմատավորելն ու հայապահպանությանը նպաստելն է: Միջոցառման կազմակերպիչ Հայարփի Մուսայելյանը ներկայացրեց միջոցառման նպատակը, ապա էկրանին ցուցադրվեցին նկարներ և թևավոր խոսքեր, որոնց հեղինակը Ավ.  Ահարոնյանն է: Հնչեցին մեծերի խոսքերը Ահարոնյանի մասին:

Աշակերտները ներկայացրին մեծագույն հայրենասերի կյանքի պատմությունը, գրական և հրապարակախոսական գործունեությունը:

Հնչեցին Ահարոնյանի գրվածքները:

Հավելենք, որ միջոցառումն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:

ԱհարոնյանԱհարոնյան1 Ահարոնյան2Ահարոնյան3 Ահարոնյան4 Ահարոնյան5

Scroll Up