ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի վերջին ծրագրում է այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արﬔնպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում:

«Ես չեմ կարող ստույգ ամսաթվեր նշել, բայց ուղեւորությունը կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրման արարողությունից (ապրիլի 22) հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մարտի 31-ին չի հաստատել, բայց եւ չի հերքել առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Մենք չենք կարող դա հաստատել, բայց ես հուսով եմ, որ ﬔնք շուտով դրա վերաբերյալ ասելու բան կունենանք»,- նշել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Scroll Up