Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնում

Մարտի 29-ին Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունում դեսպան Արտակ Ապիտոնյանը ՀՀ քաղաքացու առաջին անձնագրեր հանձնեց Սոնա, Լուսինե և Արսինե Դեմիրյաններին։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Շնորհավորելով դեռահասներին ՀՀ քաղաքացիության ձեռք բերման կապակցությամբ՝ դեսպան Ապիտոնյանը նշեց, որ սա կարևոր պահ է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, ովքեր հնարավորություն ունեն ստանալ ՀՀ անձնագրեր՝ էլ ավելի ամրապնդելով իրենց կապը Հայաստանի հետ և վերահաստատելով իրենց ձգտումը մշտապես լինել մայր հայրենիքի կողքին։