ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել ԼՂ հակամարտության վերջնական լուծումը. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնական կայքը, հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում պետքարտուղար Քերին մտահոգություն է հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության դեպքերի առնչությամբ:

«Մենք ցանկանում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների ﬕջոցով, որոնց վրա ﬔնք բավականին երկար աշխատել ենք»,- Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարել է Ջոն Քերին:

Նա կարևորել է ﬕջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիﬓված համապարփակ լուծման հասնելու համար կողﬔրի հետ աշխատելու ԱՄՆ-ի հանձնառությունը: Քերի-Ալիև հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային գազային ﬕջանցք ծրագրին, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Եվրոպա, ՆԱՏՕ-ի առաքելություններում Ադրբեջանի մասնակցության հարցին, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար:

Scroll Up