«Երեխաների սերն անկեղծ է ու իսկական». Սիպիլն «Օրրանում» էր

Օրերս պոլսահայ երգչուհի Սիպիլը, ով շուրջ մեկ ամիս գտնվում էր Երևանում, այցելել է «Օրրան» բարեգործական կենտրոն, որտեղ հանդիպել է կենտրոն հաճախող երեխաների հետ: Սիրված երգչուհին կենտրոնի սաների հետ ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել, ծանոթացել նրանց առօրյային ու անգամ երգել են միասին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ երգչուհին շատ մեծ տպավորություններ ու լիցքեր է ստացել այդ հանդիպումից: «Երեխաների սերն անկեղծ է ու իսկական: Շնորհակալ եմ սիրտս սիրով ջերմացնելու համար»,-գրել է Սիպիլն իր ֆեյսբուքյան էջում: