ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Հունաստան՝ լուսանկարներով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում:
Երկու օրերի ընթացքում պատվիրակությունը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, հանդիպել Հունաստանի նախագահին, խորհրդարանի նախագահին, հունահայ համայնքի ներկայացուցիչներին:
«Հայերն այսօր»-ը այցի հիշարժան դրվագները ներկայացնում է լուսանկարների շարքով:
Լուսանկարները՝ ՀՀ Նախագահի մամուլի ծառայության և «Ազատ օր» օրաթերթի: