Տեղի ունեցավ «Շնորհալի» երգչախմբի համերգը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/138.jpg)
Մարտի 13-ին Նյու Յորքի «Սրբազան խորհուրդ» եկեղեցում կայացել է «Շնորհալի» քառաձայն երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին: Այս մասին Նյու Յորքից «Հայերն այսօրին» տեղեկացնում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար, օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը:
Երգչախումբը կատարել է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, տեղի են ունեցել նաև երգերի պրեմիերաներ, որոնք արժանացել են հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
Համերգի հատուկ հյուրերն էին Լոս Անջելեսից օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը, Նյու Ջերսիում գործող Համազգայինի «Արեգակ» մանկական երգչախումբը և «Արմսթրինգ» խումբը` Դիանա Վասիլյանի ղեկավարությամբ:
Համերգին ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ներկայացուցիչներ՝ Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությունից, Համազգային հայ կրթական և մշակութային միության, ՄԱԿ-ի գրասենյակից, ինչպես նաև այլազգի արվեստագետներ: