Թամարա Քեշիշյանն արժանացել է «Տարվա կին» մրցանակին
Մարտի 8-ի նախաշեմին Պյատիգորսկի հայկական համայնքի կանանց խորհրդի նախագահ Թամարա Քեշիշյանը, ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Օպերայի թատրոնում տեղի ունեցած ամենամյա «Տարվա կին-2015» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, «Կանանց շարժման վետերան» անվանակարգում արժանացել է «Տարվա կին» մրցանակին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Պյատիգորսկի հայ համայնքից:
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի մայրաքաղաք Պյատիգորսկի ղեկավար Լև Տրավնևը, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Օլգա Կազակովան, երկրամասային պառլամենտի անդամ Վալենտին Արգաշոկովը:
Հավելենք, որ Թամարա Քեշիշյանը հայկական ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում: Ծավալած ակտիվ գործունեության համար՝ Թամարա Քեշիշյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հայերի միության 15-ամյակ» մեդալով, իսկ Պյատիգորսկ քաղաքի 235-ամյակի կապակցությամբ՝ «Քաղաքին մատուցած ծառայությունների համար» հոբելյանական մեդալով: