Թուրքիայի խորհրդարանը հայ պատգամավորի աղոթքի համար ընդմիջել է աշխատանքները

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի պահանջով կիրակի տեղի ունեցած խորհրդարանական աշխատանքները ընդմիջվել են։

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Milliyet-ին, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  նշել է, թե խորհրդարանում ուրբաթօրյա նամազի համար ընդմիջում է հայտարարվում եւ պահանջել իր համար էլ կիրակի եկեղեցի գնալու համար ընդմիջում հայտարարել։

Խորհրդարանի նախագահը ընդունել է հայ պատգամավորի պահանջը եւ կիրակի խորհրդարանական աշխատանքները 40 րոպեով ընդմիջել է՝ հնարավորություն տալով հայ պատգամավորին եկեղեցի գնալ։

Կարո Փայլանն իր հերթին օգտվել է ընդմիջումից եւ այցելել խորհրդարանին ամենամոտ եկեղեցին, աղոթել եւ վերադարձել խորհրդարան։

Scroll Up