ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքը Պրահայի շաբաթօրյա դպրոցի 20-ամյակի առթիվ

Փետրվարի 27-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի 20-ամյակը։ Դահլիճում էին հավաքվել տարբեր տարիներին դպրոցում ուսանած հայորդիներ, պետական, հասարակական և համայնքային գործիչներ, հոգևոր այրեր:
«Հայերն այսօրը» ներկայացնում է միջոցառման ընթացքում ցուցադրված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսաուղերձը՝ դպրոցի հիմնադրման 20-ամյակի առթիվ: