Մոսկվայում կներկայացվի «Հայաստան. Գոյի լեգենդը» խորագրով ցուցահանդես

Մոսկվայի Կարմիր հրապարակում, Պատմության թանգարանում, բացվելու է «Հայաստան.Գոյի լեգենդը» խորագրով ցուցահանդեսը, որում կներկայացվեն Հայաստանի պատմության, Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանների եւ Մատենադարանի 160- ից ավելի ցուցանմուշներ, armradio.am-ի փոխանցմամբ՝ նշված է Ռուսաստանի պետական պատմության թանգարանի կայքում։

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնելու է Հայաստանի տարածքում հայտնաբերված ցուցանմուշները, որոնք ընդգրկում են մեր երկրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 19- րդ դարը։ Թանգարանը նշում է, որ կներկայացվեն նաեւ Հայաստանի պատմության հելլենական շրջանի բավականին հետաքրքիր նմուշներ, որոնցից մեկը նաեւ Ափրոդիտե աստվածուհու մարմարյա արձանն է։

Հայաստանը որպես քրիստոնեությունը պետական կրոն առաջինը հռչական երկիր՝ կներկայացնի Մայր Աթոռի թանգարանում պահպանվող գեղարվեստական եւ պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները։ Ռուսաստանի պատմության թանգարանն այս առումով հատկապես առանձնացնում է սուրբ Գեւորգի մասունքներն ամփոփող Խաչը։

Ռուսաստանի պատմության թանգարանն իր այցելուների ուշադրությունն է հրավիրում նաեւ Մատենադարանի ցուցանմուշների վրա։

Ցուցահանդեսը բացվելու է մարտի 10- ին՝ հավանաբար Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ։

Scroll Up