ԼՂՀ հռչակման 25-ամյակի տոնակատարության խորհրդանիշի մրցույթ է հայտարարվել

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի տոնակատարության խորհրդանիշի մրցույթ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. մարտի 30-ը ներկայացնել՝ խորհրդանիշի էսքիզը՝ թվային տարբերակով (JPEG, PDF), խորհրդանիշի նկարագրությունը և գաղափարական իմաստը և մասնակցի տվյալները:

Ներկայացված աշխատանքի հեղինակային իրավունքի պատասխանատվությունը կրում է մասնակիցը: Մրցույթին մասնակցության հայտերը պետք է ներկայացնել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Մշակութային միջոցառումների կազմակերպման և կապերի բաժին» կամ ուղարկել culture@mc.am էլեկտրոնային հասցեով: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի կողմից: Հաղթող ճանաչված խորհրդանիշի համար սահմանված է դրամական մրցանակ: Մրցույթի հաղթողի հետ կկնքվի ստեղծագործության օգտագործման իրավունքի օտարման պայմանագիր:

Scroll Up