Իրաքի Սինջար բնակավայրում ավերված եկեղեցին հայկական չէ

Օրեր առաջ լրատվամիջոցներում (հայաստանյան և սփյուռքյան) տարածվել էր այն լուրը, որ հիմնահատակ ավերվել է Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին:

Լուրի իսկությունը պարզելու համար «Հայերն այսօրը» կապ հաստատեց Իրաքի Հայոց առաքելական և կաթողիկե եկեղեցիների առաջնորդարանների հետ: Վերջիններս փոխանցեցին, որ Սինջարի Սուրբ Կույս Մարիամ եկեղեցին պատկանում է սիրիան (հնագույն ժողովուրդ) ուղղափառ (օրթոդոքս) համայնքին և կառուցվել է 1915 թվականին: Եկեղեցու քանդվելու մասին լուրը հրապարակվել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին ankawa.com կայք-էջում (հղումը կարող եք տեսնել այստեղ):

Սինջարում մենք երբևէ Հայկական առաքելական եկեղեցի չենք ունեցել: Գործել է Սուրբ Գևորգ (Ջըրջս) անունով հայ կաթողիկե համայնքին պատկանող փոքրիկ եկեղեցի, որը մոտ երկու տարի առաջ քանդվել է, երբ շրջան են ներխուժել ԴԱՀԵՇ-ի  գրոհայինները:

Ստորև ներկայացնում ենք Սինջարի Սուրբ Գևորգ եկեղեցու նկարները, որը «Հայերն այսօրին» տրամադրել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի պաշտոնյաներից մեկը:

Սուրբ ԳևորգՍուրբ Գևորգ1 Սուրբ Գևորգ2

Scroll Up