Ռումինիայում Սումգայիթյան ջարդերի զոհերի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել

Փետրվարի 28-ին Ռումինիայի հայոց թեմի Պիտեշտ քաղաքի հայ համայնքում տեղի ունեցած Սուրբ Պատարագի ավարտին, հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան զոհերի: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Ռումինիայի հայոց թեմի ֆեյսբուքյան էջից:
Հոգեհանգստյան կարգը կատարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Հայ համայնքի կողմից վառվեցին մոմեր, դրվեցին ծաղիկներ:
Տեր հայրն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր հայորդու պարտքն է վառ պահելու մեր անմեղ զոհերի հիշատակը և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար: