Քըրք Քրքորյանի անունը՝ «Օսկար»-ի երախտավորների ցանկում

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել «Metro-Goldwyn-Mayer»-ի հիմնադիր, հայազգի բարերար Քըրք Քրքորյանի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հանդիսության ընթացքում օսկարակիր Լուիս Գոսեթը ներկայացրեց տեսանյութ, որտեղ հիշատակվում էին 2015 թվականին կյանքից հեռացած ականավոր մարդիկ, ովքեր իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել կինոաշխարհի զարգացման գործում:
Հիշատակի տեսանյութն ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» երգով: