Մահացել է Սիրվարդ Գարբուշյանը

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ փետրվարի 28-ի երեկոյան, Սիրիայի Լաթաքիա քաղաքում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ազգային վաստակավոր գործիչ, Սիրիահայ օգնության խաչի գործունյա անդամ Սիրվարդ Գարբուշյանը:

Սիրվարդ Գարբուշյանը եղել է Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչության անդամ, արժանացել է նույն վարչության «Կանթեղ» բարձրագույն շքանշանի և ՀՕՄ-ի կենտրոնական վարչության պատվոգրի՝ 50-ամյա ծառայության համար:

Scroll Up