Մայրենիի տոնը Ուֆայում

Փետրվարի 21-ին Ուֆայի հայ համայնքը (նախագահ` Ա. Դալարյան)՝   հայկական կիրակնօրյա դպրոցի մասնակցությամբ, կազմակերպել էր միջոցառում` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ուֆայի հայկական համայնքից:

Միջոցառման սկզբում դպրոցականներն ասմունքեցին և երգեցին: Այնուհետև երիտասարդների մասնակցությամբ ծավալվեց կլոր-սեղան քննարկում՝ «Մայրենիով պահենք Սփյուռքը» խորագրով: Զրույցը ընթացավ Մայրենիի նշանակության և որ ամենակարևորն է` լեզվի պաշտպանության խնդիրների շուրջ:  Վերջում բոլոր մասնակիցներին բաժանվեց համապատասխան թեմայով  օրացույց:

ՈւֆաՈւֆա2 Ուֆա3 Ուֆա4

Scroll Up