Սիրիացի զույգի հարսանեկան ֆոտոշարքը Հոմսի ավերակներում

Սիրիացի երիտասարդ զույգը հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել վերջին տարիներին  պատերազմի հետևանքով ավերակների վերածված Հոմս քաղաքում: Այս մասին, ըստ Panorama.am-ի, գրում է «Ֆրանս 24»-ը:

Լուսանկարիչը փորձել է ցույց տալ, չնայած ավերակներին սերը գոյություն ունի: Նկարներում նորապսակները ժպտում են այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել, ամեն բան կարգին է:

Նրանք պատմել են, որ լուսանկարներն արվել են մի քանի օր առաջ՝ փետրվարի 5-ին:

«Ես համաձայնել եմ, լուսանկարներն արվեն այս ամայի վայրերում, որպեսզի իմ երեխաներին ցույց տամ և պատմեմ, որ  չնայած դժվարություններին ու տխրությանը, կյանքը շարունակվում է»,-ասել է հարսնացուն:

Նրանք այսպիսով ուզում են ցույց տալ, որ  մահից առավել ուժեղ կյանքն է:

Scroll Up